Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը
Վ. Մովսիսյանը հանրությանը հայտնի էր դեռևս խորհրդային տարիներից, երբ զբաղեցնում էր բարձր պաշտոններ` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ։
Նա բարձրաստիճան պաշտոնյա էր նաև նորանկախ Հայաստանում` Գեղարքունիքի մարզպետ, Գյուղատնտեսության նախարար: 2009-ից նաև Հանրային խորհրդի անդամ էր։