Վյետնամի նախագահը հայտարարել է ԱԽՏՀ գագաթաժողովի հաջող ավարտի մասին
ՄիջազգայինԱսիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթաժողովը հաջողությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Վյետնամի նախագահ Չան Դայ Կուանգը՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱԽՏՀ առաջնորդները նշեցին, որ տնտեսական համագործակցությունը, գործարար կապերը, առեւտրի եւ ներդրումների ազատականացումը եղել են կմնան մեր գլխավոր առաջնահերթությունները՝ ԵԽՏՀ ընկերակցության զարգացման գործում: Մենք քննարկեցինք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում համապարփակ տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական զարգացմանն աջակցելու, ինչպես նաեւ պարենային ու էներգետիկ անվտանգության ապահովման, աշխատանքային ռեսուրսների կայուն զարգացման միջոցառումները»,-ասել է Վյետնամի նախագահը:
Նա նաեւ ընդգծել է, որ ԱԽՏՀ-2017-ի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ ոչ ֆորմալ երկխոսություն է տեղի ունեցել ԱԽՏՀ-ի եւ Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամների միջեւ: