Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Հասարակություն

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեցՌուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ մարդուիրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Տավուշի մարզի՝ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող սահմանամերձ համայնքներ: «Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերումայստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն էԱռաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասըորհաշվարկել է Տավուշի մարզպետարանըՄիջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերիվերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ: Այսպիսով, Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կնոջ՝ Գալինա Դոդոնի հետ միասին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իգոր Դոդոնն այցելեց Հայոց ցեղաասպանության թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ինձ վրա խորը տպավորություն և իմհոգում անջնջելի հետք թողեցին պատմական փաստաթղթերըլուսանկարները և ողբերգական դեպքերի ականատեսների վկայություններըորոնք ավելի քան 100 տարի առաջ  բաժին հասան հայ ժողովրդիԴրանք պահվում են թանգարանումինչպես նաև յուրաքանչյուր հայիսրտումՍրտանց և անկեղծորեն հայ ազգին մաղթում եմ խաղաղությունբարությունհամերաշխություն և բարկեցություն»:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել իսրայելական ITV24 հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու ակնկալիքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Իրանի և Իսրայելի հետ հարաբերություններին, Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով Հայաստանի սպասելիքներին:

 New York Times-ը վերլուծություն է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու միտում. մահ, ժխտում և նկարագրություն» վավերագրական ֆիլմի մասին: «Դժվար չէ տեսնել թե ինչպես հայերի կոտորածները հող նախապատրաստեցին Հոլոքոստի համար: «Ոչնչացնելու միտում»-ը կոչ է հիշելու զոհերին՝ հանուն իրենց և հանուն մեզ»,- նշում է հոդվածագիրը:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նոյեմբերի 9-ին տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը: Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:  Բանակցությունների արդյունքները երկու երկրների նախագահներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այստեղ մասնակցելով սննդի փառատոնին՝  անձամբհամոզվեցիոր համագործակցության ներուժն իրոք շատ մեծ էՄեկ թվի մասին լսեցիՀնդկաստանում վերամշակվում է մրգերի ևբանջարեղենի միայն 10 տոկոսըԱյստեղ ունենք 3 ուղղությամբ աշխատելու հնարավորությունԱռաջին ուղղությունն այն էոր որակյալմրցունակ սննդամթերք  կա Հայաստանում և ՀնդկաստանումԱնհրաժեշտ  է ավելի մեծացնել այդ ոլորտում փոխանակումների ծավալըԵրկրորդՀայաստանում շատ ենք կարևորություն տալիս սննդի արդյունաբերությանըհատկապես վերամշակման գործընթացինայստեղմենք բավական փորձ ենք կուտակել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Որպես երրորդ ուղղություն նա նշել է, որ  Հայաստանում կարելի է  հիմնել համատեղ ձեռնարկություններ, որտեղ կվերամշակվի հնդկական հումքը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: 

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ վարկի գումարը տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով:

«Բերքառատ Արցախ». այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա Հեռուստամարաթոնը։ Մարաթոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ, ուղերձներ են հրապարակում՝ կոչ անելով միանալ Մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։ Այս տարի իրենց հատուկ կոչերով հանդես են եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը։

Ռուս տիեզերագնաց-օդաչու,  ՌԴ հերոս  Սերգեյ Ռյազանսկին սոցցանցի իր էջում հրապարակել է տիեզերքից արված Երևանի լուսանկարները:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին և մի շարք այլ օրենքներ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացված Երկրորդ համահայկական գիտական համաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել նույն գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Նախագահը հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները: 

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ հանձնարարվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը:

ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ) արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը: Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում:

Հայաստանում նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն սկսել պատրաստվող «ԱԱ Թրաքս» ընկերությունն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` նախաարտադրական պրոցեսը սկսելու համար, ասաց «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը«Արտադրությունը սկսելումեքենաների հավաքման համար անհրաժեշտ դետալները ևսարքավորումներն ենք ներկրում ՀայաստանՆախապատրաստական աշխատանքների ավարտից հետո արդեն կսկսենքնախաարտադրական պրոցեսը»,- ընդգծեց Գագիկյանը: Նա մանրամասնեց, որ իրենք արտադրելու են մի քանի տեսակի բազմաֆունկցիոնալ բեռնատարներ:  «Արտադրելու ենք բեռնատարներորոնք ունենալու ենօրինակսառնարանխոհանոցկարող է լինել նաևհիվանդանոցային որոշ ծառայություններ մատուցող ռեանոմոբիլներնաև ոստիկանական բեռնատարներտեղեկատվականտեխնոլոգիաներով հագեցած բեռնատարներ»,- նշեց Գագիկյանը: «ԱԱ Թրաքս» ընկերությունը ծրագիրը կյանքի կոչելու համար 40 միլիոն դոլարի ներդրում կիրականացնի: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է լիբանանյան «AC HOLDING» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հետ՝ քննարկելու իրենց ներդրումային ծրագիրը։ Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։ Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով:  Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են,  որ նախատեսվելու է օրենքից բխող՝ կառավարության մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է  ընդգրկվել  այդ որոշումների նախագծերը  մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի հետ կապված ՀՀպաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընթացիկ տարվա  ապրիլ ամսից հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի՝ մտավորականության, ուսանողների, ԶԼՄ-ների և այլ շերտերի հետ: Այդ մասին Սարգսյանը նշեց կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ վերը նշված օրինագծի դեմ հանդես եկող ուսանողների հետ հանդիպմանը:  Մանրամասն նկարագրվել են օրենքի բոլոր կետերը: Ըստ նախարարի, օրինագծի շուրջ կազմակերպվել են մարզային քննարկումներ, ստացվել է 1000-ից ավելի առաջարկ: «Վստահեցնում եմնման փորձոր օրինագիծն այսքանմանրամասն քննարկվիչենք ունեցելՏարկետում անպայման լինելու էև օրենքի նախագիծը հենց դրա մասին է»,-  ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ ընտրողների 50.06%-ը: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են  Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում:

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ենՀանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:

ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց: Նախագծի հիմնավորման համաձայն, կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են:

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

Հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը լայն մտահորիզոն ունի.  նա պայքարող և արարող տեսակ է: Այս մասին գիտնականի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումն անցկացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: «Աշխատանքի բերմամբ բազմիցս առնչվել եմ Հովհաննես Այվազյանի հետՀրաշալի է հանրագիտարանների այն շարքըորը տպագրվել է նրա օրոքՉնայած բոլոր դժվարություններին`իննսունականներին նակարողացավ համախմբել հանրագիտարանի վրա աշխատող բոլոր մարդկանց և չհանձնվեցշարունակեց հանրագիտարաններիհրատարակումըորոնք մենք պատվով ենք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Սփյուռք

Չիլիում ապրում է 600-ից ավելի հայ: Սկզբում Չիլիի հայերը աշխատում էին առևտրի, արդյունաբերության ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժեք մետաղներ և այլն: Հաջորդող սերունդը տվել է տարբեր մասնագետներ` ակադեմիկներ, դիվանագետներ, լրագրողներ, բժիշկներ: Չիլիի հայ համայնքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանի հետ: Անդրադարձ է եղել նրա անցած ուղուն, հայկական բանակին:

https://armenpress.am/arm/news/912125/turqiayum-azgayin-poqramasnutyunneri-nkatmamb-arka.html

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ: Բացի այդ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազգային փոքրամասնությունները հայտնվել են ատելության խոսքի թիրախում, թուրքական Politik Yol լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է մեջլիսի հայ պատգամավոր, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Նա ընդգծել է, որ պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի մահվանից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող:

Միջազգային խճանկար

Ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել Է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել Է 26 մարդ: Տեխասի բապտիստական եկեղեցում հրաձգության պատճառ կարող Էր դառնալ կոնֆլիկտը Դեւին Քելլիի ընտանիքում, որն սպանդ սարքեց, պատմել ԷՏեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրիմեն Մարտինը։ Նա հայտարարել Է, թե զոքանչը, որը Սազեռլենդ Սփրինգսում կանոնավոր կերպով բապտիստական եկեղեցի Էր հաճախում, Քելլիից սպառնալիքներ Էր ստանում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ Է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն Է: 

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ: Paradise Papers անվանումը ստացած նյութերը պարունակում են շուրջ 13,4 մլն փաստաթուղթ: Դրանցում տվյալներ կան շուրջ 120 քաղաքական գործիչների մասին, այդ թվում և Կանադայի վարչապետի Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի անդամների, Միացյալ Թագավորության Եղիսաբեթ վերաբերյալ: Օֆշորային սկանդալում են հայտնվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները: Օֆշորային նոր բացահայտման մեջ շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբոր անունը:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր Է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից: Կասկածյալների ակտիվների զգալի մասը գտնվում Է արտասահմանում, ինչը դժվարացնում Է փողերը երկիր վերադարձնելու փորձերը: Ներկայում ձերբակալված են 60-ից ավելի արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ, բայց դա միայն ընդգրկուն հակակոռուպցիոն արշավի սկիզբն Է։ 

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի պետական այցի ընթացքում 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր են ստորագրել, հայտնել Է Չինաստանի առեւտրի նախարար Չժուն Շանը: Ստորագրվել է 15 համաձայնագիր՝ վերաբերող, մասնավորապես, Էներգետիկային եւ ավտոարդյունաբերությանը։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում: Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը գրել Է իր հոդվածում, որը հրապարակել Է Daily Telegraph թերթը։ «Թող ոչ մեկը չկասկածի մեր մտադրության հարցում եւ հարցականի տակ չդնի մեր որոշումը, Brexit-ը կատարվում Է»,- գրել Էվարչապետն՝ ընդգծելովորօրենսդրության մեջ կառավարության առաջարկած ուղղման համաձայն՝ «Միացյալ ԹագավորությունըԵվրամիությունից կհեռանա 2019 թվականի մարտի 29-ին Գրինվիչի ժամանակով ժամը 23:00-ին»: ԵՄ-ից դուրս գալու օրինագիծն այսխորհրդարանի ամենակարեւոր օրենսդրական ակտն Էքանի որ այն կարեւոր Է սահուն եւ կարգավորված Brexit-ի ապահովման համար»,- հավելել Է նա:

Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը 

Լրահոս
Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»
Ամբողջ լրահոսը »
Հարցում