Յուպ Հայնկեսը բացառել է Բավարիայի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը բացառել է գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը:
72-ամյա մասնագետը մյունխենցիներին գլխավորել էր հոկտեմբերին՝ Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից հետո: Գերմանիայի չեմպիոնի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նա մնա «Բավարիայում» երկարատև ժամանակով Հայնկեսը պատասխանել է. «Ոչ, հնարավոր չէ»:
«Բավարիան» գլխավորելուց հետո Հայնկեսը Բունդեսլիգայում անցկացրած 7 խաղում տարել է նույնքան հաղթանակ: