Սիրիական բանակը նահանջել է Աբու Քամալից. ԻՊ-ը վերահսկողություն է հաստատել քաղաքում
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրկին վերահսկողություն են հաստատել սիրիական Աբու Քամալ քաղաքում:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, Աբու Քամալի շրջակայքում դաժան մարտեր են ընթանում: Սիրիական զորքերը փորձում են վերախմբավորվել հակահարված հարձակման համար:
Այս շաբաթ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել էր, որ սիրիական զորքերը՝ ՌԴ օդուժի աջակցությամբ, ազատագրել են Դեր Զոր նահանգում գտնվող Աբու Քամալ քաղաքը: