ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրթիռկոծության հետևանքով Դեր Զորում մահացել են խաղաղ բնակիչներ.SANA
ՄիջազգայինՍիրիական Դեր Զոր նահանգում ՝ Սիրիայի և Իրաքի սահմանին մոտ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրթիռկոծության հետևանքով մահացել են խաղաղ բնակիչներ, այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով սիրիական SANA-ին:
Գործակալությունը փոխանցում է, որ կոալիցիան հարված է հասցրել Թել ալ Շաեր բնակելի շրջանի վրա, հրթիռներից մեկը խոցել է շտապօգնության մեքենան, որի ներսում գտնվող բոլոր մարդիկ մահացել են:
Օրեր առաջ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչությունը դիմել էր կառույցի գլխավոր քարտուղարությանը՝ մեղադրելով ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային Ռաքքայի և Դեր Զորի ազատագրումից հետո տեղանքից փախչող ահաբեկիչներին ծածկելու համար:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդականներից Բուսեյնա Շաբանը ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Ռաքքայի ազատագրման գործողության ընթացքում բազմիցս խախտել են ՄԱԿ-ի կոնվենցիան ու ամբողջությամբ ոչնչացրել քաղաքը, մինչդեռ միջազգային մամուլն այդ մասին լռում է: