Թուրքիայի վարչապետը քննադատել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականությունը
ՄիջազգայինՄերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների քաղաքականությունը խաղաղության եւ կայունության գործում ավանդ չի բերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «Անատոլու» գործակալությունը:
«Քրդական աշխատանքային կուսակցությունը եւ նրա սիրիական ճյուղերը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, Թուրքիայի ազգային անվտանգությանը ուղղակի սպառնալիք են ներկայացնում,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը: - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն հենց նրանց հետ է համագործակցում: Չեմ կարծում, որ Վաշինգթոնի ներկայիս քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:
Նոյեմբերի 7-ից 11-ը ԱՄՆ այցի ընթացքում Յըլդըրըմը նաեւ հայտարարել է, որ «Թուրքիան Սիրիայի քրդերի հետ Վաշինգթոնի համագործակցության արագ դադարեցման հույս ունի»: