Ճապոնիայի ափերին տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ
ՄիջազգայինԽաղաղ օվկիանոսի ջրատարածքում Ճապոնիայի Հոնսյու կղզու Կեսենումա քաղաքից 304 կմ արեւելք գրանցվել է 6,0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նոյեմբերի 13-ին:
Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը որպես «կործանարար» է գնահատվել: