Ամանորյա տոներին «Լեսթերը» 4 խաղ կանցկացնի 213 ժամում
ՍպորտԱնգլիական «Լեսթերը» դեկտեմբերի 23-ից հունվարի 1-ը կանցկացնի 4 հանդիպում: «Մանչեսթեր Յունայթեդի», «Ուոթֆորդի», «Լիվերպուլի» եւ «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպումները կկայանան 213 ժամվա ընթացքում, գրում է BBC-ը:
Ամանորյա տոներին Պրեմյեր լիգայում ամենահարմար օրացույցն ունի Լոնդոնի «Արսենալը», որը 4 խաղ է անցկացնելու 290 ժամում: Լոնդոնի «Չելսիի» օրացույցը եւս ամենաբարդը չէ՝ 4 խաղ 273 ժամում: «Բրայթոնը», «Բարնլին» ու «Բորնմութն» իրենց խաղերը կանցկացնեն 215 ժամում: