Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի եւ Դուտերտեի զրույցի մանրամասները
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարճ անդրադարձել են մարդու իրավունքներին՝ քննարկելով Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պատերազմը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters-ը:
«Կարճ անդրադարձել են մարդու իրավունքների թեմային՝ Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պատերազմի համատեքստում»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ 2 երկրների նախագահները քննարկել են նաեւ «Իսլամական պետության» եւ առեւտրի հարցերը: