Գողություններ, մարմնական վնասվածքներ, բռնաբարություն. Ոստիկանության ամփոփումը
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 29-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 եւ զենք-զինամթերքի առգրավման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 22, խարդախության 6, ապօրինի ծառահատման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետեւանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: