Նախնական տվյալներով, Իրան-իրաքյան սահմանին երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
ՀասարակությունԻրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալներով՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին հաղորդում է Հայաստանի դեսպանատունը՝ Twitter-ի իր էջում:
«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: