Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան
ՀասարակությունՆոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 27-ամյա Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ցոլակ Օ.-ն նոյեմբերի 10-ին Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 45 տան բակում կտրել է ծառեր եւ առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել Երեւան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 3 տան մոտ:
Կատարվում է հետաքննություն: