Բիթքոինի փոխարժեքն իջել է 29 տոկոսով՝ պատմական մաքսիմումից հետո
ՄիջազգայինՄիայն այսօրվա ընթացքում բիթքոին արտարժույթի փոխարժեքն իջել է 29 տոկոսով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հայտնի է, որ նոյեմբերի 6-ին բիթքոինի արտարժույթի փոխարժեքը նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ անցնելով 7.500 դոլարը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտարժույթի փոխարժեքի անկումը պայմանավորված է ներդրողների արտահոսքով և մեկ այլ փոխարժույթի՝ բիթքոին քեշի անցմամբ, որը նոյեմբերի 10-ից թանկացել է 40 տոկոսով:
Փորձագետներն ընդգծել են, որ բիթքոին քեշի հանդեպ հետաքրքրության պատճառն այն է, որ դրանով կարելի է ավելի արագ և էժան գործարքներ կատարել: