Պենտագոնի ղեկավարն ասել է, որ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Սիրիայից հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ ժնևյան բանակցային գործընթացը հաջողությամբ չի պսակվել: Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում:
«Մենք չենք պատրաստվում հենց հիմա հեռանալ: Մենք դա չենք անի, քանի դեռ ժնևյան գործընթացը տեղից չի շարժվել: Բայց դա չի նշանակում, որ բոլորն այնտեղ են մնալու և միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ որոշ զորքեր հեռանալու են: Ես ուղղակի հայտնում եմ հեռանալու վերաբերյալ մեր նախապայմանները»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Մեթիսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կփորձի անհրաժեշտ պայմաններ ստեղծել սիրիական հակամարտության դիվանագիտական լուծման համար:
Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ից առայսօր: Մինչդեռ ժնևյան բանակցություններն արդեն 8 փուլ են ունեցել, սակայն դեռևս անարդյունք են: