Մարիա Գևորգյանը ոչ-ոքիով մեկնարկեց Գափրինդաշվիլու մրցաշարում
ՍպորտՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Կայացած մրցաշարի առաջին տուրում մեր պատվիրակներից Նորայր Թորոսյանը և Վահե Դանիելյանը հաղթեցին, Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարում 2-րդ դասակարգված շախմատիստ գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերի հետ, իր պարտիան հաշտությամբ ավարտեց նաև ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտվեց մրցաշարում 3-րդ դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Լուկա Պայչաձեին:
Մրցաշարին մասնակցում են 7 երկրների 58 շախմատիստ: Մասնակիցների թվում են Հայաստանի 5 պատվիրակ: