Մակեդոնիայում նշել են ԵՄ-ին անդամակցության մասին բանակցությունների մեկնարկի ժամկետները
ՄիջազգայինՄակեդոնիայի իշխանությունները պատրաստվում են արդեն հաջորդ տարի սկսել Եվրամիությանը երկրի անդամակցության մասին բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, հայտնում է ukrinform.ru-ն:
Նրա խոսքերով՝ Մակեդոնիան և Հունաստանը շուտով պետք է լուծեն նախկին հարավսլավական պետության անվան հետ կապված վաղեմի վեճը:
«Նոյեմբերի 21-ին կկայան ՄԱԿ-ի միջնորդ Մեթյու Նիմեցի հետ առաջին հանդիպումը, և ես հուսով եմ, որ մենք կգտնենք լուծում և չենք հետաձգի այն»,- ասել է Զաևը:
Նշենք, որ հարևան երկրի անվան փոփոխության վրա պնդում է Հունաստանը, որը չի ցանկանում, որ շփոթություն առաջանա հունական Մակեդոնիա շրջանի հետ: