Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն է ավերվել
ՄիջազգայինՇուրջ 12 հազար տուն Է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 400-ից ավելի մարդ Է զոհվել: Այդ մասին հայտնել Է Իրանի Կարմիր Մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին:
«Ավերվել Է մոտավորապես 12 հազար բնակելի շինություն»,- Սալիմիի խոսքը մեջբերում Է IRINN հեռուստաալիքը: Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել Էր, որ երկրաշարժը վնաս Է հասցրել մի քանի պատմական օբյեկտների եւ հուշարձանների:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել Է երկրաշարժից առավել մեծ չափով տուժած Քերմանշահի նահանգ՝ տեղում գնահատելու իրադրությունը: Իրանի նախագահն այցելել Է այդ թվում՝ Սարե-Պոլե-Զոհաբի շրջան, որտեղ առավել մեծ Է տարերքի զոհերի թիվը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: