Ըմբշամարտ. Ազատ ոճի չորս ըմբիշ կմասնակցի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեր երկիրը կներկայացնի չորս ազատոճային: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին եւ Հրայր Ալիխանյանին (74 կգ):
«Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան»,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերը մեջբերում է Հաբեթնակ Կուրղինյան:
Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 23-ին: