Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


«Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ ես թույլ չեմ տալիս». Էդգար Իգիթյանը՝ նշանածի հետ հարաբերությունների ու սերիալային կերպարի մասին

Blognews.am-ը գրում է.

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանին հեռուստադիտողն արագ սիրեց ու ընդունեց: Նրա մուտքը սերիալային ինդուստրիա սկսվեց «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» գեղարվեստական ֆիլմից, որին հաջորդեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որում էլ այս պահին նկարահանվում է դերասանը: Էդգարի հետ զրուցել ենք դերասանական խաղի, նախասիրությունների ու սիրելիի հետ ծանոթության մասին:

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Էդգարը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ Մաքսին: Համեմատելով «Սահմանին» հեռուստասերիալում մարմնավորած կերպարի հետ՝ դերասանը նկատում է, որ տարբերությունները շատ են ու ակնհայտ. «Ֆելիքսը համեստ ու հավասարակշռված տղա էր, իսկ ահա Մաքսը տաքարյուն, կռվարար ու միշտ իրադարձությունների կենտրոնում հայտնվող ակտիվ երիտասարդ է: Դպրոցում նա  առանձնանում է իր բնավորությամբ, շատերը վախենում են նույնիսկ նրա հետ շփվելուց, որ խնդիրներ չունենան: Հետաքրքիր կերպար է, որը ժամանակի ընթացքում հանուն սիրած աղջկա փոխվում է, ավելի բարի ու մեղմ բնավորություն ձեռք բերում»:

Կերպարը որքանով է բնորոշում իրական Էդգարին, դերասանը դժվարանում է ասել. «Չէի ասի, որ Մաքսի նման եմ, բայց դպրոցական տարիներին ես էլ եմ տաքարյուն եղել։ Գլոբալ առումով բացարձակ տարբեր ենք, Մաքսը որոշումներն ավելի կտրուկ է կայացնում՝ ի տարբերություն ինձ»:

16387331_1323468294366317_914220910371192480_n16388074_1325067517539728_7260949628451970004_nՀարցին՝ իրեն պահանջված դերասան համարում է, Էդգարը դժվարացավ պատասխանել. «Թե՛ կերպարային և թե՛ դերասանական խաղի առումով արձագանքները դրական են, ինչն էլ ինձ թույլ է տալիս մտածել, որ ամեն դեպքում հեռուստադիտողն ինձ սիրում է ու ուզում է տեսնել»:

Երկար տարիներ սպորտով զբաղվող դերասանը հիմա ամբողջ ժամանակը տրամադրել է սերիալի նկարահանումներին, բայց, այդուհանդերձ, էլի ժամանակ գտնում է իր սիրելի գործով զբաղվելու համար. «Սպորտն իմ առօրյայի մի մասն է կազմում, սա այն ասպարեզն է, որն ինձ շատ բան է տվել` ճիշտ ապրել, ճիշտ մտածել: Երկար տարիներ մարզվել ու մարզել եմ մարդկանց, բայց հիմա ժամանակս չի ներում, որ կարողանամ լիարժեք զբաղվել սպորտով, չնայած էլի հասցնում եմ սպորտ ակումբ հաճախել ու տան պայմաններում էլ մարզվում եմ»:

Էդգարն առողջ ապրելակերպի կողմնակից է ու նաև հատուկ սննդակարգով է սնվում. «Գիրանալու հակում չունեմ, բայց փորձում եմ ուտել սպիտակուցային սնունդ, քանի որ մարզվում եմ, ուզում եմ մարմնիս ինչ-որ կերպ փոխհատուցել, բայց այնպես էլ չէ, որ հրաժարվում եմ ֆաստ ֆուդից կամ շատ կալորիաներ պարունակող ուտելիքներից»:

15192783_1260667263979754_1409562055397709414_n15283938_1265771290136018_8227863041230393684_nԷդգարը վերջերս է լքել ցանկալի փեսացուների շարքը. դերասանը սեպտեմբերի վերջին նշանադրվել է: Հետաքրքրվեցինք՝ որտեղ ու ինչ պայմաններում է ծանոթացել սիրելիի հետ. «Ես ու Լուսինեն աշխատում ենք նույն ոլորտում, բայց ծանոթությունը եղել է սոցիալական ցանցում: Ամեն ինչ սկսվել է ընկերական շփումից, բայց որոշ ժամանակ հետո հասկացանք, որ շատ նման ենք իրար թե՛ բնավորությամբ, թե՛ նախասիրություններով: Երկուսս էլ սպորտով ենք հետաքրքրվում: Սկսեցինք հանդիպել, ու մեկուկես տարվա շփումից հետո ամեն ինչ բերեց նրան, որ որոշեցինք մեր հարաբերություններն օրինականացնել»:

Պարզվում է՝ նշանադրությունն Էդգարի կյանքում էական փոփոխություն չի մտցրել. «Ապրում եմ այնպես, ինչպես նախկինում, ոչ մի բան չի փոխվել, միայն մի քայլով ավելի եմ մոտեցել իմ երջանկությանը»:

21766620_1564425876937223_7588411323327284446_n21768132_1563600250353119_1667270808188736562_n

Անընդհատ գեղեցիկ աղջիկների շրջապատում լինելով՝ Էդգարը սիրելիին խանդի տեսարանի առիթ, այդուհանդերձ, չի տալիս: Նրա խոսքով՝ հաջողվում է վեճերից խուսափել, քանի որ սիրելիի հետ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է. «Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ ես թույլ չեմ տալիս: Փորձում եմ այն սահմանը, որն ինքս ինձ համար գծել եմ, երբեք չանցնել ու առաջինը՝ հենց ինձ համար: Մենք իրար լավ գիտենք ու վստահում ենք»:

Էդգարի սոցիալական էջերին հետևելով՝ անհնար է չնկատել, որ դերասանը սիրում է գայլերին։ Կենդանու հանդեպ սերը դերասանը պայմանավորում է նրանով, որ բնավորությամբ ու խարիզմայով նմանություններ ունեն. «Գայլն իմ ամենասիրելի կենդանին է: Բնավորությամբ ես էլ եմ ինձ համարում այդպիսին։ Գայլն ինձ համար արդարության, ուժի ու հավատարմության խորհրդանիշ է, որը որոշակիորեն նաև ինձ է բնորոշում»:

22045670_1564369116942899_6082061716288145162_n13939300_1161180843928397_7814069123398067083_n19113620_1459692374077241_379084776799282296_n

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում