Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Աշրաֆ Հակիմին վերսկսել են մարզումները,- տեղեկացնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Ռոնալդուին կարճաժամկետ հանգիստ էր տրվել` 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ:
Ինչ վերաբերում է Հակիմիին, ապա վերջինս օգնում էր Մարոկկոյի ընտրանուն նվաճել Աշխարհի 2018թ. առաջնության ուղեգիր: