Brent ապրանքանիշի նավթի գինը կրկին նվազել է
ՄիջազգայինՀյուսիսծովյան Brent ապրանքանիշի 2018-ի հունվար ամսվա ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE առևտրային բորսայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ նվազել է 2.1 տոկոսով՝ կազմելով 61.88 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս տեսակի նավթի մեկ բարելի գինը վերջին անգամ 62 դոլարից նվազել է 2017-ի նոյեմբերի 3-ին:
Աղբյուրի ընդգծմամբ՝ ռուսական արժույթը կտրուկ գնանկում է ապրել՝ նավթի գների նվազման ֆոնին: Դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում աճել է 85 կոպեկով՝ կազմելով 60.1 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 1.37 ռուբլիով՝ հասնելով 70.65-ի: