Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը
ՄշակույթՄոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» առթիվ նոյեմբերի 16-ին կբացվի նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից, Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն:
Ցուցահանդեսի ընթացքում հնարավոր կլինի դիտել մեծանուն արվեստագետի լավագույն աշխատանքները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:
Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը:
Նույն օրը Մոսկվայում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի հուշատախտակի բացումը, որտեղ 1937-1970 թվականներին ապրել ու ստեղծագործել է հայազգի նկարիչը: