ՄԱԿ երկրները Հյուսիսային Կորեային մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար դատապարտել են
ՄիջազգայինՄԱԿ անդամ երկրները դատապարտել են Հյուսիսային Կորեային մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ հրթիռային եւ միջուկային փորձարկումներ համար, մինչդեռ երկրում մարդիկ սովի են մատնված, հաղորդում է AFP- ն:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների կոմիտեն կոնսենսուսի հիման վրա Եվրամիության եւ Ճապոնիայի կողմից պատրաստված բանաձեւ է ընդունել, որում Փհենյանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միջազգային մտահոգությունն է արտահայտված:
Բանաձեւը դատապարտում է Հյուսիսային Կորեային նրա համար, որ նա «միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների համար է օգտագործում իր ռեսուրսները՝ վնաս հասցնելով սեփական ժողովրդի բարեկեցությանը»:
Բանաձեւը մտավախություն է հայտնում, որ Փհենյանի իշխանությունները մարդկանց խոշտանգում են, ինչպես նաեւ զանգվածային մահապատիժներ են անցկացնում, բացի այդ կամայականորեն իրենց տարածքում եւ արտերկրում օտարերկրյա քաղաքացիների են ձերբակալում եւ առեւանգում: