Արմավիրում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
ՀասարակությունՈստիկանության Արմավիրի բաժին այսօր՝ ժամը 02:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ, Hyundai մակնիշի 34 ԼC 427 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 55-ամյա Սարգիս Աբրահամյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը, բախվել ծառին և ավտոմեքենայով կանգ առել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։