2016 թվականին ահաբեկչությունից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ
Միջազգային2016 թվականին ահաբեկչության զոհերի թիվը 13 տոկոսով կրճատվել է՝ ի համեմատություն նախորդ տարվա եւ հասել 2 տարվա նվազագույն ցուցանիշին։ Այս մասին հայտնում է The Institute for Economics and Peace–ը, որը Լոնդոնում ներկայացրել է «Ահաբեկչության գլոբալ ինդեքս» զեկույցը։ Զեկույցում վերլուծել են աշխարհի 163 երկրներում տիրող իրավիճակը։
Համաձայն հրապարակված տվյալների՝ ահաբեկիչների գործողությունների հետեւանքով անցյալ տարի աշխարհի 77 երկրներում զոհվել է 25 հազար 673 մարդ, ինչը 22 տոկոսով պակաս է, քան 2014-ին գրանցված ռեկորդային ցուցանիշը, երբ ահաբեկիչների գործողություններից կյանքից հեռացել էր ավելի քան 32.6 հազար մարդ։ ԻՊ ահաբեկչական խմբավորումը կրում է ավելի քան 9.1 հազար մարդու սպանության պատասխանատվությունը, ինչը 50 տոկոսով ավելի շատ է, քան 2015 թվականին։
Ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենավտանգավոր երկրների ցուցակը գլխավորում են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանն ու Եմենը։
Իրաքը դարձել է 5 պետություններից ահաբեկչական սպառնալիքի տեսակետից ամենավտանգավորը։ Այստեղ բնակչության շրջանում մահվան դեպքերի 40 տոկոսը բաժին է հասնում ահաբեկչությանը։ Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան եւ Լիբիան փակում են վարկանիշի տասնյակը։