Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է միայնակ զսպել Իրանին
ՄիջազգայինԻսրայելը պատրաստ է միայնակ գործել՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստանա եւ Սիրիան վերածի սեփական ռազմաբազայի: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է The Jerusalem Post-ը:
Ելույթ ունենալով Հյուսիսային Ամերիկայի հրեական համայնքի գլխավոր ասամբլեայի մասնակիցների առջեւ՝ նա Թեհրանին մեղադրել է Իսրայելի սահմաններում ամրապնդվելու համար սիրիական հակամարտությունն օգտագործելու ձգտումների մեջ:
Նեթանյահուի խոսքով՝ Իրանը «խարդավանքներ է հյուսում», որպեսզի ռազմական առումով ամրապնդվի Սիրիայում: «Նրանք մշտապես ձգտում են օդային, ցամաքային եւ ծովային ռազմական ներկայության, որպեսզի Սիրիային օգտագործեն որպես Իսրայելը ոչնչացնելու բազա»:
Նա համաշխարհային հանրությանը հորդորել է խմբակային հակահարված տալ «իրանական ագրեսիային»:
«Իրանը միջուկային զենք չի ստանա, նա Սիրիան ռազմական հենակետի չի վերածի ընդդեմ Իսրայելի», - ասել է Իսրայելի վարչապետը: Նա նաեւ դրվատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի հետ միջուկային գործարքը վերանայելու պատրաստակամության համար: