Իվանկա Թրամփի այցին ընդառաջ հնդկական քաղաքի փողոցներից հեռացվում են բոլոր մուրացկանները
ՄիջազգայինՀնդկաստանի հարավայի Հայդերաբադ քաղաքի իշխանությունները նախապատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի այցին ու այդ կապակցությամբ քաղաքի փողոցներն ակտիվ «մաքրում» են մուրացկաններից:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, միայն անցած շաբաթվա ընթացքում փողոցներից հեռացվել ու ժամանակավոր ապաստարաններ է տեղափոխվել 200-ից ավելի մուրացկան:
Աղբյուրը նկատում է, որ իշխանությունների քայլերը տալիս են ցանկալի արդյունք. Հայդերաբադի փողոցներից անհետացել են հազարավոր մուրացկաններ:
Նշվում է, որ Իվանկա Թրամփը, որն ԱՄՆ նախագահի խորհրդական է, պատրաստվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միջազգային համաժողովի մասնակցել:
Հայտնի է, որ Հնդկասանի 1.3 մլրդանոց բնակչության 20%-ն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում ու շատ հաճախ ստիպված է մուրացկանությամբ զբաղվել: