ՀՀ ԱԻՆ սպայական անձնակազմը դասընթացի է մասնակցել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 15-ին կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հանձնագրի, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմնարար սկզբունքների վերաբերյալ դասընթաց՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների սպայական անձնակազմի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դասընթացն անց էր կացվում «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագրով նախատեսված միջոցառումների շրջանակում և նպատակ ուներ բարձրացնելու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գործունեության վերաբերյալ սպաների իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում նրանց գիտելիքների ձեռքբերմանը և ամրապնդմանը:
Դասընթացի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին հարցեր, որոնց տրվեցին պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ»: