Ստեփանակերտում կայացել է «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացվել է «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» դպրոցականների միջազգային մրցույթը` ռուսերեն առարկայից:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է, որ մրցույթի նպատակն է մասսայականացնել ռուսերենը, զարգացնել մատաղ սերնդի տրամաբանությունն ու լեզվամտածողությունը՝ հարստացնելով նրանց բառապաշարը, և հավելել, որ, հաշվի առնելով որոշ կազմակերպչական հարցեր, Արցախի ոչ բոլոր կրթօջախներն են ներառվել ծրագրում:
«Մրցույթին մասնակցում են Ստեփանակերտի 13 դպրոցների 3-12-րդ դասարանների 320 աշակերտներ, և հիմնական առաջադրանքները տրամաբանական բնույթի են»,- նշել է Միքայել Համբարձումյանը՝ ավելացնելով, որ «Ռուսական արջուկ»-ն Ստեփանակերտում կազմակերպվում է վեցերորդ անգամ: