Թուրքիան հույս ունի, որ ԵՄ-ն ներգաղթյալների մասին պայմանագրի շրջանակներում կվճարի 3 միլիարդ եվրոյի մնացյալ մասը
ՄիջազգայինԹուրքիան հույս ունի, որ ԵՄ-ն ներգաղթյալների մասին պայմանագրի շրջանակներում 3 միլիարդ եվրոյի մնացյալ մասը կվճարի ընթացիկ տարվա վերջում: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաուշօղլուն, փոխանցում է Reuters-ը: Նա նաեւ նշել է, որ Անկարան եւս 3 միլիարդ եվրոյի հատկացման հույս ունի մինչեւ 2018-ի վերջը:
2016-ի մարտին Թուրքիայի եւ Եվրամիության ղեկավարությունը համաձայնեցրել է միգրացիոն ճգնաժամի լուծման սկզբունքները: Պայմանավորվածության համաձայն՝ Հունաստան են ժամանող ապօրինի միգրանտները պետք է ուղարկվեն Թուրքիա «վտանգների անհատական գնահատումից » հետո: ԵՄ-ից միգրանտներին ընդունելու համաձայնության համար Թուրքիան ի հավելում 2015-ի վերջում համաձայնեցվածին 3 միլիարդ եվրո ֆինանսավորման հաստատում է ստացել: