Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է
ՀասարակությունԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին նոյեմբերի 15-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Պատահարի հետևանքով Ա.Ա.-ն, ուղևոր 1956 թվականին ծնված Արզուման Ասատրյանը, Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թվականին ծնված Արտաշես Ջեյրանյանը և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել են:
Կատարվում է քննություն: