Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 16-ին, կազմել է 487.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.81 դրամ (աճել է 1.56 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 573.79 դրամ (նվազել է 3.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.14 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 268.21 դրամ, ոսկի՝ 20,093.25 դրամ, պլատին՝ 14,683.65: