Ռոնալդինյո. Կաջակցեմ Մեսսիին, եթե նա որոշի հեռանալ Բարսելոնայից
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, դեսպան Ռոնալդինյոն կարծիք է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:
«Ինձ բարդ է պատասխանել այդ հարցին, քանի որ նա մտերիմ ընկերս է: Եթե Մեսսին որոշի հեռանալ այլ ակումբ, կաջակցեմ նրան, և կարևոր չէ, որ «Բարսելոնայի» դեսպանն եմ:
Ցանկանում եմ, որ նա մնա: Որտեղ էլ, որ Լեոն լինի, նա վճռորոշ դեր է խաղալու ֆուտբոլում»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: