Սինգապուրը խզել է առևտրային հարաբերությունները Հս. Կորեայի հետ
ՄիջազգայինՍինգապուրի իշխանությունները հայտարարել են Հյուսիսային Կորեայի հետ առևտրային հարաբերությունները խղելու մասին՝ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի խստացող պատժամիջոցների ֆոնին:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, համապատասխան հաղորդում է տարածել Սինգապուրի Մաքսային վարչությունը, որն այդ որոշումը կայացրել է նոյեմբերի 7-ին:
«Սինգապուրը կարգելի բոլոր առևտրային ապրանքների շրջանառությունը ԿԺԴՀ-ից և դեպի այդ երկիր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երկու ամիս առաջ ընդունված ամերիկյան պատժամիջոցները խոցել են ֆիզիկական անձանց և ընկերությունների, որոնք առնչություն ունեն ԿԺԴՀ-ի հետ, այդ թվում՝ Սինգապուրում գործող երկու ընկերություն: