Թուրքիայում 107 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ առնչության կասկածանքով
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները հինգշաբթի 107 մարդու են ձերբակալել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով «Անադոլու» լրատվական գործակալությանը, ձերբակալվածների թվում 55 նախկին զինծառայող կա: Բոլոր ձերբակալվածներն օգտագործել են ByLock մեսենջեր-հավելվածը, որով թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով՝ օգտվել են 2016-ի ամռանը ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ հեղաշրջման անհաջող փորձն իրականացվել է 2016-ի հուլիսի 16-ին, երբ զինված անձինք ապստամբություն են կազմակերպել Ստամբուլում, սակայն իշխանություններին հաջողվել էր ժամերի ընթացքում ճնշել ապստամբներին: Այդ փորձի կազմակերպման մեջ կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ գյուլենականների դեմ կադրային զտումների հետևանքով Թուրքիայի ԱԳՆ-ում կրճատվել է աշխատակազմի 25 տոկոսը: