Ծնվել է Մալախովի առաջնեկը
ՀասարակությունՌուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն առաջին անգամ հայր է դարձել, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ երեխան ծնվել է նոյեմբերի 16-ի երեկոյան` մոսկովյան կլինիկաներից մեկում:
Նշվում է, որ հեռուստահաղորդավարի ու նրա կնոջ՝ Նատալյա Շկուլյևայի համար սա առաջին համատեղ երեխան է: Հայտնի է, որ 6 տարի առաջ ամուսնացած զույգի առաջնեկը տղա է:
Մալախովը խոստովանել է, որ իրենք նորածնի համար դեռևս անուն չեն ընտրել ու մտադիր են մի քիչ ուսումնասիրել նրա բնավորությունը, որպեսզի համապատասխան անուն ընտրեն: