ՆԱՏՕ. Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է Արկտիկայում իր ռազմական ներկայությունը
ՄիջազգայինՌուսաստանը զգալիորեն մեծացրել է Արկտիկայում իր ռազմական ներկայությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ ասել է Die Welt պարբերականին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն բացում է ԽՍՀՄ տարիներին կոնսերվացված ռազմական բազաները, տեղադրում է նոր սպառազինություն եւ ռադարներ, ինչպես նաեւ շահագործման է մեջ է դնում սառցահատների նոր նավատորմ: «Արեւմուտք-2017» սեպտեմբերյան զորավարժությունները մասնակի անցկացվել են ծայր հյուսիսում, հայտնել է Ստոլտենբերգը:
«Դաշնակիցները ակնդետ հետեւում են Արկտիկայում ռուսական զորքի ծավալմանը: Դաշինքը ենթադրում է, որ Ռուսաստանի հետ ցանկաված տարաձայնություն եւ վիճելի հարց կլուծվի երկխոսության եւ դիվանագիտության միջոցով»,- նշել է նա: