Ստամբուլի Մարմարա համալսարանում հակաահաբեկչական գործողության շրջանակներում 22 աշխատող է ձերբակալվել
ՄիջազգայինՍտամբուլի ամենահեղինակավոր համալսարաններից Մարմարայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է կրթական հաստատության 22 աշխատակից, այս մասին տեղեկանում ենք թուրքական diken.com.tr կայքից:
Ձերբակալվածները կասկածվում են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար:
Հայտնի է, որ ոստիկանական գործողության ընթացքում խուզարկվել է 42 մարդու աշխատասենյակներն ու անձնական իրերը:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքից զրկվել է շուրջ 20.000 ակադեմիկոս:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել ե