Կոտրեք 2 ձու, լցրեք այն փաթեթի մեջ և վայելեք համեղ նախաճաշը․ Համից չեք կշտանա
LifestyleՆախաճաշը՝ ամենակարևոր սնունդն է ամբողջ օրվա ընթացքում։ Այն տալիս է մեզ էներգիա, որպեսզի կարողանանք սկսել մեր դժվար օրը։ Նախաճաշ պատրաստելը, երբեք պետք է դժվար չլինի։ Օմլետը՝ նախաճաշի հիմնական ճաշատեսակներից է։

Այն պատրաստելու համար դուք կարող եք օգտագործել տարբեր բաղադրիչներ, որոնք պարունակում են օգտակար նյութեր, այդ թվում նաև սպիտակուց, ածխաջրեր և օգտակար ճարպ։ Միակ խնդիրը այն պատրաստելու մեջ՝ ժամանակի կորուստն է, քանի որ պատրաստումը կարող է երկար տևել։ Սակայն կա օմլետ պատրաստելու արագ միջոց, որը կոչվում է՝ «օմլետ պարկի մեջ»։ Այս ուտեստը ստացել է հետևյալ անվանումը, քանի որ պատրաստվում է պլաստիկ փաթեթի մեջ։
Դրա համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

- 2 ձու,
- 2 կտրատած խոզապուխտ,
- 1/2 բաժակ քերած չեդեր պանիր,
- 1 ճաշի գդալ կտրատած սոխ,
- 1 ճաշի գդալ խիտ մեքսիկական կծու լոլիկի սոուս (սալսա),
- 2 թարմ կտրած սունկ,
- 1 ճաշի գդալ կանաչ պղպեղ,
- 2 ճաշի գդալ կտրտած լոլիկ։
Կարող եք ավելացնել կամ հանել ձեզ դուր չեկած բաղադրիչները (ըստ ձեր ճաշակի)։
Սկզբից կոտրեք 2 ձու մեծ փակվող պոլիէթիլենային փաթեթի մեջ։ Հանեք օդի մեծ մասը և փակեք այն։

Այնուհետև հարեք ձուն, սեղմելով և թափահարելով փաթեթը։

Այնուհետև ավելացրեք փաթեթի մեջ մնացած բաղադրիչները։

Թափահարեք փաթեթը, որպեսզի խառնվեն բոլոր բաղադրիչները և հերմետիկ փակեք այն։

Տեղափոխեք փաթեթը մեծ կաթսայի մեջ եռացրած ջրի հետ։ Կարելի է միաժամանակ մատրաստել մի քանի չափաբաժին։ Եփեք օմլետը 13 րոպե։

Եվ վերջապս վայելեք համեղ ուտեստը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը