Թուրքիան ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետ է կանչել 40 զինծառայողների
ՄիջազգայինԹուրքիան 40 զինծառայողների է հետ կանչել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից։ Այս որոշումը պայմանավորված է այն լուսանկարների պաստառով, որոնց վրա նախագահ Էրդողանն ու Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը ներկայացված են որպես «թշնամիներ»։ Այս մասին հայտնել է Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Անադոլուն։
«Լսելով այդ մասին՝ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարն ու ԵՄ գործերով նախարարը Կանադա ուղեւորվելու ճանապարհին կապվեցին մեզ հետ ու հայտնեցին տեղի ունեցածի մասին։ Գլխավոր շտաբի ղեկավարը հայտնեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող 40 թուրք զինծառայողներին հետ կանչելու որոշման մասին։ Թուրքիայի ղեկավարությունը աջակցել է այդ որոշումը»,- ասել է նա, շեշտելով, որ Անկարան չի վերանայի իր որոշումը նույնիսկ եթե այդ պաստառը հանեն։ «Նման երեւույթները հակասում են դաշնակցություն հասկացությանը»,- համարում է Էրդողանը։