«Ի՞նչ արեցիք, ԻՊ-ին շատ դոլարներ տվեցիք». Էրդողանի Ամերիկային մեղադրել է ԻՊ-ին ֆինանսավորելու մեջ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ:
«Մենք պայքարում ենք Իսլամական պետության դեմ, բայց ինչ արեցիք, ԻՊ-ին շատ դոլարներ տվեցիք։ Իմ զինվորները «Սիրիական ազատ բանակի» հետ հերոսաբար պայքարեցին, իսկ Ամերիկան այլ կազմակերպությունների միջոցով (Սիրիայի քրդեր, PYD) փորձում է իր գործն անել, մենք այդ ամենը իմացանք»,-հայտարարել է Էրդողանը: