Եմենում արաբական կոալիցիայի հարվածի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է մահացել
ՄիջազգայինԵմենի հյուսիս-արևմուտքում գնտվող Հադջա նահանգում 15 խաղաղ բնակիչ մահացել է Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի օդային հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը:
«Կոալիցիայի ավիացիան հարված է հասցրել առևտրային համալիրի վրա, որում շատ գնորդներ և վաճառողներ են եղել, ինչի հետևանքով մահացել է 15 մարդ և զգալի նյութական վնաս է հասցվել», - պատմել է աղբյուրը:
Հայտնի է, որ 2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որում մի կողմից մասնակցում են «Անսար Ալլա» շիիթական շարժման ապստամբ հուսիթները և բանակի՝ նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհին հավատարիմ մասը, մյուս կողմից՝ կառավարական զորքերը և նախագահ Աբդ Ռաբ Մանսուր Հադիին հավատարիմ աշխարհազորը: Կառավարությունն օդից և գետնի վրա ստանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի աջակցությունը: