Դավիդ Լուիսը, այնուամենայնիվ, կմասնակցի «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղին
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը կմասնակցի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Վեսթ Բրոմվիչի» հետ հանդիպմանը,- տեղեկացնում է «ESPN»-ը:
«Ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ բրազիլացին պատրաստ է խաղալ առաջիկա հանդիպմանը:
Ավելի վաղ բրազիլացին հեռացվել էր թիմի մարզումներից: Բացի այդ, վերջինս չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին:
Հիշեցնենք, որ «Վեսթ Բրոմվիչ»-«Չելսի» հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: