Հայտնի է Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը
ՍպորտԻնչպես տեղեկացնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը, Անգլիայի առաջնության հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն:
Նախորդ ամիս Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Մրցանակին հավակնում էին նաև Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Նաչո Մոնրեալը («Արսենալ»), Ուիլֆրիդ Զահան («Կրիստալ Փելաս»), Գլեն Մյուրեյը («Բրայթոն») և Նիկ Պոուպը («Բերնլի»):
Նշենք, որ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «քաղաքայիններին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: