Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
ՄիջազգայինԼեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նա հաստատել է, որ Լեհաստանը չի երկարաձգի ռուսական գազի ներկրման պայմանագիրը, որն ավարտվում է 2022թ.: «Մենք այլ երկրներին, մասնավորապես, Խորվաթիային, կոչ ենք անում Ադրիատիկ ծովում գազային տերմինալ հիմնել, ինչը Եվրոպայի այդ հատվածը կապահովի այլ երկրներից ստացվող գազով»,- նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:
Վաշչիկովսկին հավելել է, որ Վարշավան ընդունել է այդ հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության տեխնիկական ծրագիր:
Լեհաստանը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործում, որից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետրը ներմուծում է Ռուսաստանից: