Թեփի առաջացման 5 պատճառ Թեփը գեղեցկության գլխավոր թշնամիներից է
Lifestyle1․Սունկը հարձակում է գործել.
Բոլոր մարդկանց մոտ կա խմորիչի նման սունկ, որը յուղոտ մաշկի սիրահար է: Երբ այն չափից շատ է "ուտում", առաջանում է թեփ: Այս ընթացքը վերացնում է միմիայն դեղատնից գնված բուժիչ շամպույնը:

2. Սթրես.
Սթրեսի գերարտադրած հորմոնները վնասում են իմունային համակարգը, որը խիստ անդրադառնում է մաշկի վրա: Դա կարող է հիմք հանդիսանալ թեփի առաջացմանը: Հաղթահարեք սթրեսը, և թեփի դեմ հնարավոր կլինի պայքարել:

3.Մազերի հաճախ լվացումը
Բժիշկները խորհուրդ են տալիս լվանալ մազերը շաբաթվա մեջ 2-3 անգամ: Լավ լվացեք մազերից շամպույնը: Քանի որ շամպույնի մնացորդը և հաճախակի լվանալը ևս թեփի պատճառ են:

4.Սննդի խնդիրները
Ֆաստֆուդը, անառողջ ուտելիքը բարձրացնում են մաշկի յուղի քանակը, որը ուղիղ ճանապարհ է դեպի թեփ:

5. "Սթայլինգ"-ի նյութերի հաճախակի օգտագործում.
Գել, լաք և նմանատիպ միջոցները ևս առաջացնում են թեփ: Օգտագործելուց պետք է այնպես անել, որ դրանք մաշկին չդիպչեն: Եթե հաճախ եք օգտագործում այս միջոցները, օգտվեք գերլվացող շամպույից:
