Ռոնալդուն կամուսնանա ԱԱ-2018-ից հետո
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսի հետ կամուսնանա Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո:
AS-ի համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի ավագի հարսանիքը տեղի կունենա 2018-ի օգոստոսին: Հարսանիքի անցկացման վայրը դեռ որոշված չէ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնվել էր Ռոնալդուի չորրորդ զավակը: Իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել նրանից: Նորածին աղջկան անվանակոչել են Ալանա Մարտինա:
Այս տարվա հունիսի 8-ին 32-ամյա ֆուտբոլիստը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից: