Ես այն բացառիկ երջանիկներից եմ, ով անում է այն, ինչ սիրում է, և սիրում է այն, ինչ անում է. Վարդուհի Ալեքսանյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում:
- Վարդուհի, արդեն երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եք բնակվում, բայց ՀայաստանումՁեզ սիրում են, ու հետաքրքրված են Ձեզ հետ կապված նորություններով: Կպատմե՞ք, թեինչ զբաղվածություն ունեք այդ շրջանում:
- Շուրջ երկու տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց միշտ մտքով, հոգեպես, ինչու ոչ նաեւ ֆիզիկապես պարբերաբար Հայաստանում եմ: Ամեն օր հետեւում եմ հայրենիքիս կենցաղային անցուդարձին: Գիտեք, ինձ հաճախ են ԱՄՆ-ում, Եվրոպայում մոտենում, հիացմունքի խոսքեր ասում, իսկ դա երեւի արդյունքն է նրա, որ ժամանակին հեռուստատեսային որակյալ նախագծեր ենք իրականացրել, որոնք պարարվեստում ձեռագիր թողեցին: Մարդիկ երկու տարի անց նույն ջերմությամբ մոտենում են եւ արտահայտվում, իսկ դա ես մեծ սեր եմ համարում: Լինել սիրված եւ պահանջված` ուղղակի հրաշալի է:
Շարունակությունը՝ այստեղ: