Ուելսի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի
ՍպորտՖուտբոլի Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: 47-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ, հայտնում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Քրիս Կոուլմանն Ուելսի հավաքականը գլխավորել էր 2012-ին, իսկ Եվրո-2016-ում թիմը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: ԱԱ-2018-ում բրիտանական թիմը չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը:
Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Քրիս Կոուլմանը գլխավորելու է անգլիական «Սանդերլենդը»: